Մարին լե Պենը հրաժարվել Է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ Է հայտարարվել այն բանից հետո, երբ լե Պենը հրաժարվել Է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
«Դուք կարող եք իմ հարգանքը փոխանցել գերագույն մուֆթիին, բայց ես երբեք չեմ ծածկի գլուխս»,- գործակալությունը մեջբերում Է Լե Պենի խոսքը:
Ինչպես հայտնել Է գործակալությունը՝ վկայակոչելով մուֆթիի մամուլի կենտրոնը, լե Պենի օգնականներին վաղօրոք իրազեկել Էին գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել Էր Բեյրութում Լիբանանի վարչապետ Սայիդ Հարիրիի եւ նախագահ Միշել Աունի հետ լե Պենի հանդիպման մասին:
Լե Պենը եւ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը համարվում են երկրի նախագահական ընտրությունների ֆավորտները, որոնք երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



