Մարին լե Պենը հրաժարվել Է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ Է հայտարարվել այն բանից հետո, երբ լե Պենը հրաժարվել Է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
«Դուք կարող եք իմ հարգանքը փոխանցել գերագույն մուֆթիին, բայց ես երբեք չեմ ծածկի գլուխս»,- գործակալությունը մեջբերում Է Լե Պենի խոսքը:
Ինչպես հայտնել Է գործակալությունը՝ վկայակոչելով մուֆթիի մամուլի կենտրոնը, լե Պենի օգնականներին վաղօրոք իրազեկել Էին գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել Էր Բեյրութում Լիբանանի վարչապետ Սայիդ Հարիրիի եւ նախագահ Միշել Աունի հետ լե Պենի հանդիպման մասին:
Լե Պենը եւ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը համարվում են երկրի նախագահական ընտրությունների ֆավորտները, որոնք երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



