Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստը 30 օրով ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում իրականացնելու` «ոստիկանությանը չենթարկվելու» մեջ:
«Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզյալ Բայրամլըն նշել է, որ ակտիվիստի իրական ձերբակալման պատճառը նրա ընդդիմադիր գործունեությունն է: «Այս ամենը կուսակցության դեմ բռնաճնշումների շարունակությունն է»,- ասել է նա` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ կուսակցության ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են: Բացի այդ, կուսակցության 10 ակտիվիստներ քրեորեն պատժելի մեղադրանքներով պահվում են բանտերում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



