Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստը 30 օրով ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում իրականացնելու` «ոստիկանությանը չենթարկվելու» մեջ:
«Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզյալ Բայրամլըն նշել է, որ ակտիվիստի իրական ձերբակալման պատճառը նրա ընդդիմադիր գործունեությունն է: «Այս ամենը կուսակցության դեմ բռնաճնշումների շարունակությունն է»,- ասել է նա` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ կուսակցության ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են: Բացի այդ, կուսակցության 10 ակտիվիստներ քրեորեն պատժելի մեղադրանքներով պահվում են բանտերում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



