Ռուսաստանն ու Քաթարը մտադիր են հեշտացնել վիզային ռեժիմը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն ու Քաթարը, որոնք արդեն չեղարկել են վիզաները դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, մտադիր են հեշտացնել վիզային ռեժիմը երկու երկրների քաղաքացիների համար:
Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Դոհայում ՌԴ դեսպան Նուրմահմադ Խոլովը: Նրա խոսքով՝ արդեն այս տարի ռուս զբոսաշրջիկները, ովքեր Դոհայի միջով մեկնում են այլ երկրներ, կարող են վիզաներ ստանալ դեպի Քաթար մինչև 72 ժամ ժամկետով:
«Դա հնարավոր է դարձել՝ շնորհիվ Qatar Airways ավիաընկերության մեր գործընկերների, որոնք հետաքրքրված են Ռուսաստանից տուրիստական հոսքի մեծացմանը»,-ընդգծել է Խոլովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ՝ վիզային ռեժիմը հեշտացնելու ուղղությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



