Ռուսաստանն ու Քաթարը մտադիր են հեշտացնել վիզային ռեժիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Քաթարը, որոնք արդեն չեղարկել են վիզաները դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, մտադիր են հեշտացնել վիզային ռեժիմը երկու երկրների քաղաքացիների համար:
Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Դոհայում ՌԴ դեսպան Նուրմահմադ Խոլովը: Նրա խոսքով՝ արդեն այս տարի ռուս զբոսաշրջիկները, ովքեր Դոհայի միջով մեկնում են այլ երկրներ, կարող են վիզաներ ստանալ դեպի Քաթար մինչև 72 ժամ ժամկետով:
«Դա հնարավոր է դարձել՝ շնորհիվ Qatar Airways ավիաընկերության մեր գործընկերների, որոնք հետաքրքրված են Ռուսաստանից տուրիստական հոսքի մեծացմանը»,-ընդգծել է Խոլովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ՝ վիզային ռեժիմը հեշտացնելու ուղղությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



