«Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերն արժանացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակին
ОБЩЕСТВО «Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերի սցենարների հեղինակներն ստացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Reuters-ը:
Բարրի Ջենքինսը եւ Թարել Մաք-Քրանին «օրիգինալ սցենար» անվանակարգում պարգեւը շահել են «Լուսնի լույսի» վրա աշխատանքի համար, որը դրամա Է Մայամիի սեւամորթ բնակչի մասին, ով փորձում Է իր ճանապարհը գտնել կյանքում:
Ավելի վաղ «Լուսնի լույսը» արժանացել Էր ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգեւին: Մրցանակ Էր ստացել Մահերշալա Ալին «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարող» անվանակարգում:
Էրիկ Հայսերերը մրցանակն ստացել Է «ադապտացված սցենար» անվանակարգում՝ Թեդ Չանի «Ժամանում» գիտաֆանտաստիկ ֆիլմի վրա աշխատանքի համար:
Երկու ժապավենները նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի են առաջադրված «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



