«Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերն արժանացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ «Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերի սցենարների հեղինակներն ստացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Reuters-ը:
Բարրի Ջենքինսը եւ Թարել Մաք-Քրանին «օրիգինալ սցենար» անվանակարգում պարգեւը շահել են «Լուսնի լույսի» վրա աշխատանքի համար, որը դրամա Է Մայամիի սեւամորթ բնակչի մասին, ով փորձում Է իր ճանապարհը գտնել կյանքում:
Ավելի վաղ «Լուսնի լույսը» արժանացել Էր ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգեւին: Մրցանակ Էր ստացել Մահերշալա Ալին «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարող» անվանակարգում:
Էրիկ Հայսերերը մրցանակն ստացել Է «ադապտացված սցենար» անվանակարգում՝ Թեդ Չանի «Ժամանում» գիտաֆանտաստիկ ֆիլմի վրա աշխատանքի համար:
Երկու ժապավենները նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի են առաջադրված «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



