Իրանում հայտարարել են 2 մլրդ բարել թերթաքարային նավթի պաշարների հայտնաբերման մասին
ЭКОНОМИКА Իրանի արեւմուտքում հայտնաբերվել են թերթաքարային նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարելի չափով, որոնք պիտանի են արդյունաբերական արդյունահանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ազգային նաթվընկերության (NIOC) հաղորդագրության մեջ:
«Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ ենթադրվում Է, որ Լորեստանի նահանգում թերթաքարային նավթի գնահատված պաշարները հասնում են մինչեւ 2 միլիարդ բարելի»,- հաղորդագրության մեջ բերված Է NIOC-ի հետախուզման գծով փոխտնօրեն Բահման Սուլեյմանիի խոսքը, ով ճշտել Է, որ դրանք բաց գույնի նավթի հանքակուտակներ են:
Հայտնաբերված թերթաքարային պաշարներն արաջինն են, որոնք իրական արտադրական ներուժ ունեն, ընդգծված Է տեղեկագրում:
Սուլեյմանին հավելել Է, որ նահանգում կատարվում Է նաեւ թերթաքարային գազի հետախուզում. սպասվում Է, որ այդ հետազոտությունները կավարտվեն հոկտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



