Իրանում հայտարարել են 2 մլրդ բարել թերթաքարային նավթի պաշարների հայտնաբերման մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Իրանի արեւմուտքում հայտնաբերվել են թերթաքարային նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարելի չափով, որոնք պիտանի են արդյունաբերական արդյունահանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ազգային նաթվընկերության (NIOC) հաղորդագրության մեջ:
«Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ ենթադրվում Է, որ Լորեստանի նահանգում թերթաքարային նավթի գնահատված պաշարները հասնում են մինչեւ 2 միլիարդ բարելի»,- հաղորդագրության մեջ բերված Է NIOC-ի հետախուզման գծով փոխտնօրեն Բահման Սուլեյմանիի խոսքը, ով ճշտել Է, որ դրանք բաց գույնի նավթի հանքակուտակներ են:
Հայտնաբերված թերթաքարային պաշարներն արաջինն են, որոնք իրական արտադրական ներուժ ունեն, ընդգծված Է տեղեկագրում:
Սուլեյմանին հավելել Է, որ նահանգում կատարվում Է նաեւ թերթաքարային գազի հետախուզում. սպասվում Է, որ այդ հետազոտությունները կավարտվեն հոկտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



