Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում
ОБЩЕСТВОԱֆղանստանի Ֆարյաբ հյուսիս-արեւմտյան նահանգում վերջին երկու օրն ավելի քան 50 մարդ Է զոհվել եւ ինը վիրավորվել սառչելու եւ ձյան աննախադեպ առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին տեղական զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Ջովիդ Բեդորը:
Նրա խոսքով՝ 30 հովիվներ՝ 7 հազար գլուխ անասունով, համարվում են անհայտ կորած: Բեդորն ընդգծել Է, որ իշխանությունները ձեռնարկում են տարերքից տուժածներին օգնություն ցույց տալու շտապ միջոցներ:
Այժմ նահանգի տարբեր մասերում ձյան ծածկույթի մակարդակը հասնում Է 70 – 80 սանտիմետրի: Դա աննախադեպ ցուցանիշ Է անցած չորս տարվա ընթացքում: Ձյան տեղումներն արգելափակել են մի շարք գավառներ տանող ճանապարհները եւ հանգեցրել զգալի ավերածությունների: Միայն Քարամկուլի գավառում քանդվել Է շուրջ 500 տուն, ճշտել Է Afghanistan.ru -ն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



