Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում
SOCIETYԱֆղանստանի Ֆարյաբ հյուսիս-արեւմտյան նահանգում վերջին երկու օրն ավելի քան 50 մարդ Է զոհվել եւ ինը վիրավորվել սառչելու եւ ձյան աննախադեպ առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին տեղական զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Ջովիդ Բեդորը:
Նրա խոսքով՝ 30 հովիվներ՝ 7 հազար գլուխ անասունով, համարվում են անհայտ կորած: Բեդորն ընդգծել Է, որ իշխանությունները ձեռնարկում են տարերքից տուժածներին օգնություն ցույց տալու շտապ միջոցներ:
Այժմ նահանգի տարբեր մասերում ձյան ծածկույթի մակարդակը հասնում Է 70 – 80 սանտիմետրի: Դա աննախադեպ ցուցանիշ Է անցած չորս տարվա ընթացքում: Ձյան տեղումներն արգելափակել են մի շարք գավառներ տանող ճանապարհները եւ հանգեցրել զգալի ավերածությունների: Միայն Քարամկուլի գավառում քանդվել Է շուրջ 500 տուն, ճշտել Է Afghanistan.ru -ն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



