Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 20-ին ժամանել Է Բաղդադ եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը չի փորձում տիրանալ իրաքյան նավթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մեթիսը, ինչպես նշվում Է, փորձել Է հանգստացնել Իրաքի իշխանություններին եւ հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր չԷ զավթել իրաքյան նավթը: Սպասվում Է, որ նա Իրաքի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի թեման:
«Կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ՝ այս սենյակում, մենք բոլորս Ամերիկայում վճարում ենք նավթի ու գազի դիմաց, եւ ես վստահ եմ, որ մենք դա կշարունակենք անել ապագայում,-ասել Է Մեթիսն իրեն ուղեկցող լրագրողներին:-Մենք որեւԷ մեկի նավթը զավթելու համար չԷ, որ գտնվում ենք Իրաքում»:
Սա Մեթիսի առաջին ուղեւորությունն Է Իրաք Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա նշանակվելու պահից ի վեր: Մեթիսի այցը համընկել Է Մոսուլ քաղաքի արեւմտյան մասից ԻՊ-ի զինյալներին դուրս մղելու իրաքյան բանակի ակտիվ գործողությունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



