Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 20-ին ժամանել Է Բաղդադ եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը չի փորձում տիրանալ իրաքյան նավթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մեթիսը, ինչպես նշվում Է, փորձել Է հանգստացնել Իրաքի իշխանություններին եւ հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր չԷ զավթել իրաքյան նավթը: Սպասվում Է, որ նա Իրաքի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի թեման:
«Կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ՝ այս սենյակում, մենք բոլորս Ամերիկայում վճարում ենք նավթի ու գազի դիմաց, եւ ես վստահ եմ, որ մենք դա կշարունակենք անել ապագայում,-ասել Է Մեթիսն իրեն ուղեկցող լրագրողներին:-Մենք որեւԷ մեկի նավթը զավթելու համար չԷ, որ գտնվում ենք Իրաքում»:
Սա Մեթիսի առաջին ուղեւորությունն Է Իրաք Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա նշանակվելու պահից ի վեր: Մեթիսի այցը համընկել Է Մոսուլ քաղաքի արեւմտյան մասից ԻՊ-ի զինյալներին դուրս մղելու իրաքյան բանակի ակտիվ գործողությունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



