Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 75-ամյակի տոնակատարության մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Է 2018 թվականին Ստալինգրադի տակ խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության մասին, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկությունը 2018 թվականին Ստալինգրադի ճակատարմարտում խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նաեւ նախագահը կարգադրել Է ստեղծել Ստալինգրադի ճակատարմարտում խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության նախապատրաստման եւ անցկացման կազմակերպական կոմիտե: Հրամանագրի համաձայն՝ կազմակերպական կոմիտեի նախագահ Է նշանակվել ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



