Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 75-ամյակի տոնակատարության մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Է 2018 թվականին Ստալինգրադի տակ խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության մասին, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկությունը 2018 թվականին Ստալինգրադի ճակատարմարտում խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նաեւ նախագահը կարգադրել Է ստեղծել Ստալինգրադի ճակատարմարտում խորհրդային զորքերի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության նախապատրաստման եւ անցկացման կազմակերպական կոմիտե: Հրամանագրի համաձայն՝ կազմակերպական կոմիտեի նախագահ Է նշանակվել ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



