Թուրքիայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են օդանավի ուղեւորներին
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից Տորոնտո ուղեւորվող Turkish Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի անձնակազմին եւ ուղեւորներին տարհանել են՝ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Ռումբը Տորոնտոյի ճանապարհին է»,- օդանավի անձնակազմի անդամներից մեկը զուգարանում նման բովանդակությամբ գրություն է հայտնաբերել: Օդանավը թռիչքի է պատրաստվել, սակայն վերադարձել է թռիչքուղի, ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին տարհանել են:
Օդանավի ստուգման արդյունքում կասկածելի որեւէ առարկա չի հայտնաբերվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



