Թուրքիայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են օդանավի ուղեւորներին
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից Տորոնտո ուղեւորվող Turkish Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի անձնակազմին եւ ուղեւորներին տարհանել են՝ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Ռումբը Տորոնտոյի ճանապարհին է»,- օդանավի անձնակազմի անդամներից մեկը զուգարանում նման բովանդակությամբ գրություն է հայտնաբերել: Օդանավը թռիչքի է պատրաստվել, սակայն վերադարձել է թռիչքուղի, ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին տարհանել են:
Օդանավի ստուգման արդյունքում կասկածելի որեւէ առարկա չի հայտնաբերվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



