Անգելա Մերկելը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Սա Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ գերմանական կառավարության ղեկավարի առաջին հանդիպումն է: Այս մասին հաղորդում է DW-ն:
«Ուշադրության կենտրոնում են եղել երկկողմ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ արտաքին քաղաքական կարեւոր մարտահրավերներ»,- նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ սիրիական հակամարտությանը, Լիբիայում տիրող իրավիճակին, Աֆղանստանում առաքելությանը, Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



