Անգելա Մերկելը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Սա Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ գերմանական կառավարության ղեկավարի առաջին հանդիպումն է: Այս մասին հաղորդում է DW-ն:
«Ուշադրության կենտրոնում են եղել երկկողմ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ արտաքին քաղաքական կարեւոր մարտահրավերներ»,- նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ սիրիական հակամարտությանը, Լիբիայում տիրող իրավիճակին, Աֆղանստանում առաքելությանը, Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



