Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վիգեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Մյունխենում

ПОЛИТИКА

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ին մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ 

Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ համագործակցությունն այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին տեղեկատվական անվտանգությունն է, դրական արդյունքներ կտա՝ հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական մեծ ներուժը, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հսկայական փորձը։ 

Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում հայ-լիտվական համագործակցության հեռանկարները։ Հանդիպման մասնակիցները նշել են, որ հարաբերությունների խորացման մեծ ռեսուրս կա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն ձևաչափերում։ 

Քիչ ուշ կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչիերևիչի հետ։ Ընդգծելով երկու պետությունների և ժողովուրդների ջերմ վերաբերմունքը միմյանց հանդեպ, Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ պաշտպանական ոլորտում հարաբերությունների խորացման համար առկա է մեծ ռեսուրս։ Վիգեն Սարգսյանն ու Անտոնի Մաչիերևիչը քննարկել են ժամանակակից գլոբալ մարտահրավերները, շեշտելով, որ դրանց արդյունավետ դիմակայելու համար ջանքերի համադրում է անհրաժեշտ։ Որպես համագործակցության լավագույն օրինակ նշվել է հայ-լեհական փոխգործակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններում։ 

Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն ընդգծել են, որ չնայած Հայաստանն ու Չեխիան տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում են գտնվում, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ փոխգործակցության խորացման համար, առավել ևս, որ ողջ աշխարհին սպառնացող ժամանակակից մարտահրավերները պարտադրում են ակտիվ համագործակցություն ծավալել պաշտպանական ոլորտում։  

Փետրվարի 17- ին Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարաֆի հետ։ Հատուկ ընդգծելով Լիբանանի հայ համայնքի մեծ դերը երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, Յաքուբ Սարաֆը նշել է, որ դա կարևոր գործոն է հայ-լիբանանյան հարաբերությունները բոլոր, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում զարգացնելու համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանում ընթացող զարգացումներն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում, որը չեզոքացնելու համար պետությունների սերտ համագործակցություն է անհրաժեշտ։ Վիգեն Սարգսյանն ու Յաքուբ Սարաֆը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ջանքերը պաշտպանական ոլորտում հայ-լիբանանյան համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։



Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян