Մոսկվայում գործազուրկ կնոջ BMW-ից 10 միլիոն ռուբլի են տարել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում BMW մակնիշի ավտոմեքենայից, որը վարել է գործազուրկ կինը, 10 միլիոն ռուբլիով փաթեթ են տարել: Այս մասին հաղորդում է ТАСС–ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությանը:
Վարչության մամուլի ծառայության տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 17-ի երեկոյան` Իվան Բաբուշկին փողոցում։
«Անհայտ անձը մոտեցել է BMW X6 մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին նստած է եղել 30-ամյա կինը, կոտրել դիմացի ապակին, ինչից հետո ուղևորի նստատեղից տարել գումարով փաթեթն ու անհետացել», - պարզաբանել է ոստիկանությունը:
Նշվում է, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: Իրավապահ մարմիններն իրականացնում են չարագործի որոնումները:

1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



