Մոսկվայում գործազուրկ կնոջ BMW-ից 10 միլիոն ռուբլի են տարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում BMW մակնիշի ավտոմեքենայից, որը վարել է գործազուրկ կինը, 10 միլիոն ռուբլիով փաթեթ են տարել: Այս մասին հաղորդում է ТАСС–ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությանը:
Վարչության մամուլի ծառայության տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 17-ի երեկոյան` Իվան Բաբուշկին փողոցում։
«Անհայտ անձը մոտեցել է BMW X6 մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին նստած է եղել 30-ամյա կինը, կոտրել դիմացի ապակին, ինչից հետո ուղևորի նստատեղից տարել գումարով փաթեթն ու անհետացել», - պարզաբանել է ոստիկանությունը:
Նշվում է, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: Իրավապահ մարմիններն իրականացնում են չարագործի որոնումները:

1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



