Ռոնալդու. Կարոտում եմ Ռունիին, գուցե մի օր կրկին միասին խաղանք
СПОРТՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է նախկին թիմակցի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Ուեյն Ռունիի հետ իր հարաբերությունների մասին։
-Ես կարոտում եմ այն ժամանակները, երբ դաշտ էի դուրս գալիս Ռունիի հետ։ Հնարավոր է՝ մի օր մենք կրկին իրար հետ խաղանք։ Նա Անգլիայի «ոսկե տղան» էր, նրան բոլորն էին սիրում։ Նա այնքան հզոր էր, որ ես նրան պիտբուլ էի անվանում։ Ռունիի ուժը նրա բնավորության և ֆիզիկական հնարավորությունների մեջ է, նա երբեք կանգ չի առնում։
Նա հիանալի թիմային խաղացող է, կարողանում է գոլ խփել։ Ուեյնը գերազանց տղա է, նա շատ է օգնել ինձ, երբ նոր էի տեղափոխվել «Ման. Յունայթեդ»,-ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



