Ռոնալդու. Կարոտում եմ Ռունիին, գուցե մի օր կրկին միասին խաղանք
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է նախկին թիմակցի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Ուեյն Ռունիի հետ իր հարաբերությունների մասին։
-Ես կարոտում եմ այն ժամանակները, երբ դաշտ էի դուրս գալիս Ռունիի հետ։ Հնարավոր է՝ մի օր մենք կրկին իրար հետ խաղանք։ Նա Անգլիայի «ոսկե տղան» էր, նրան բոլորն էին սիրում։ Նա այնքան հզոր էր, որ ես նրան պիտբուլ էի անվանում։ Ռունիի ուժը նրա բնավորության և ֆիզիկական հնարավորությունների մեջ է, նա երբեք կանգ չի առնում։
Նա հիանալի թիմային խաղացող է, կարողանում է գոլ խփել։ Ուեյնը գերազանց տղա է, նա շատ է օգնել ինձ, երբ նոր էի տեղափոխվել «Ման. Յունայթեդ»,-ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



