ԵԱՏՀ-ն որոշումներ Է մշակել ԵԱՏՄ-ի Մաքսային օենսգրքի լիարժեք կիրարկման համար
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կայքում սկսել Է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսդրության առաջնահերթ որոշումների նախագծերի զետեղումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նախագծերը հրապարակվել են կանոնակարգող ներգործության գնահատում անցկացնելու համար: Որոշումները պետք Է ուժի մեջ մտնեն Միության նոր Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ: Ընդամենը ցանկում 26 առաջնահերթ հարցեր են, որոնք պահանջում են Հանձնաժղովի որոշումների մշակում եւ առանց որոնց նոր Օրենսգիրքը չի կարողանա լիարժեք գործել:
Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմանմանը, դրա լրացման կարգին եւ հայտարարման ձեւին, որը ԼՏԳ-ի կարգավիճակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:
Որոշումները կպարզեցնեն ընթացակարգերն այն իրավական անձանց համար, որոնք հավակնում են ներառվել գրանցամատյանում: Նոր կանոններով՝ լիազոր տնտեսական գործարկուի կարգավիճակի ստացման կարող են հակակնել արտաքին տնտեսական գործունեության բոլոր մասնակիցները. արտահանողները, ներմուծողները, փոխադրողները, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերը: Նախագիծը դրական ազդեցություն կգործի կարգավորման հասցեատերերի վրա:
ԵԱՏՀ-ի որոշումների նախագծերը մշակելիս հաշվի են առնվել Համաշխարհային մաքսային կազմակերպության ստանդարտները եւ Եվրամիության փորձը, միջազգային ստանդարտները եւ առաջավոր պրակտիկան:
Որոշումների նախագծերին կարելի Է ծանոթանալ այստեղ. https://docs.eaeunion.org/ru- ru/Pages/Regulation.aspx:
Քննարկումը կտեւի մինչեւ մարտի 17-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



