ԵԱՏՀ-ն որոշումներ Է մշակել ԵԱՏՄ-ի Մաքսային օենսգրքի լիարժեք կիրարկման համար
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կայքում սկսել Է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսդրության առաջնահերթ որոշումների նախագծերի զետեղումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նախագծերը հրապարակվել են կանոնակարգող ներգործության գնահատում անցկացնելու համար: Որոշումները պետք Է ուժի մեջ մտնեն Միության նոր Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ: Ընդամենը ցանկում 26 առաջնահերթ հարցեր են, որոնք պահանջում են Հանձնաժղովի որոշումների մշակում եւ առանց որոնց նոր Օրենսգիրքը չի կարողանա լիարժեք գործել:
Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմանմանը, դրա լրացման կարգին եւ հայտարարման ձեւին, որը ԼՏԳ-ի կարգավիճակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:
Որոշումները կպարզեցնեն ընթացակարգերն այն իրավական անձանց համար, որոնք հավակնում են ներառվել գրանցամատյանում: Նոր կանոններով՝ լիազոր տնտեսական գործարկուի կարգավիճակի ստացման կարող են հակակնել արտաքին տնտեսական գործունեության բոլոր մասնակիցները. արտահանողները, ներմուծողները, փոխադրողները, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերը: Նախագիծը դրական ազդեցություն կգործի կարգավորման հասցեատերերի վրա:
ԵԱՏՀ-ի որոշումների նախագծերը մշակելիս հաշվի են առնվել Համաշխարհային մաքսային կազմակերպության ստանդարտները եւ Եվրամիության փորձը, միջազգային ստանդարտները եւ առաջավոր պրակտիկան:
Որոշումների նախագծերին կարելի Է ծանոթանալ այստեղ. https://docs.eaeunion.org/ru- ru/Pages/Regulation.aspx:
Քննարկումը կտեւի մինչեւ մարտի 17-ը:
1
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
2
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
3
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
4
The results of the second Junius financial literacy competition have been summarized
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



