Կիեւում կհայտնվի «Եվրատեսիլ-2017» ավան եւ Եվրաակումբ
ОБЩЕСТВОԿիեւի կենտրոնում երգի մրցույթից առաջ կհայտնվի «Եվրատեսիլ-2017» ավան եւ Եվրաակումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը:
«Մենք մեքենաների երթեւեկության համար կփակենք քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ, որտեղ կստեղծենք «Եվրատեսիլ-2017» ավանը: Այստեղ կանցկացվեն հիմնական միջոցառումները շոուների միջեւ ընկած ժամանակահատվածում, այստեղ կգան կատարողները՝ ներկայացնելու ոչ միայն իրենց մրցութային երգերը, այլեւ արտամրցութային երգացանկը»,- փետրվարի 17-ին պրոդյուսերի խոսքը մեջբերում Է «Նովոյե վրեմյա» ուկրաինական հրատարակությունը:
Նա նաեւ հայտնել Է, որ սարքավորվելու Է Եվրաակումբ, որտեղ ԶԼՄ-ների բոլոր հավատարմագրված ներկայացուցիչները, երկրպագուները եւ մյուս հյուրերը կկարողանան ժամանակ անցկացնել, այդ թվում՝ մրցույթի մասնակից երկրների թեմատիկ երեկույթներում:
Պրոդյուսերի խոսքով՝ կազմակերպվելու են տոնավաճառներ, հուշանվերների վաճառք, գործելու են մանկական ժամանցի վայրեր, հատուկ ֆան-գոտիներում կտեղակայվեն հսկայական Էկրաններ, որտեղ գիշերային ժամերին կարելի կլինի դիտել կատարողների ելույթները: «Երբ թվարկված այս ամենը համատեղվի, դուք կզգաք «Եվրատեսիլ»-ի մթնոլորտը»,-ասել Է պրոդյուսերը:
Մրցույթի եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին եւ 11-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



