Կիեւում կհայտնվի «Եվրատեսիլ-2017» ավան եւ Եվրաակումբ
SOCIETYԿիեւի կենտրոնում երգի մրցույթից առաջ կհայտնվի «Եվրատեսիլ-2017» ավան եւ Եվրաակումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը:
«Մենք մեքենաների երթեւեկության համար կփակենք քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ, որտեղ կստեղծենք «Եվրատեսիլ-2017» ավանը: Այստեղ կանցկացվեն հիմնական միջոցառումները շոուների միջեւ ընկած ժամանակահատվածում, այստեղ կգան կատարողները՝ ներկայացնելու ոչ միայն իրենց մրցութային երգերը, այլեւ արտամրցութային երգացանկը»,- փետրվարի 17-ին պրոդյուսերի խոսքը մեջբերում Է «Նովոյե վրեմյա» ուկրաինական հրատարակությունը:
Նա նաեւ հայտնել Է, որ սարքավորվելու Է Եվրաակումբ, որտեղ ԶԼՄ-ների բոլոր հավատարմագրված ներկայացուցիչները, երկրպագուները եւ մյուս հյուրերը կկարողանան ժամանակ անցկացնել, այդ թվում՝ մրցույթի մասնակից երկրների թեմատիկ երեկույթներում:
Պրոդյուսերի խոսքով՝ կազմակերպվելու են տոնավաճառներ, հուշանվերների վաճառք, գործելու են մանկական ժամանցի վայրեր, հատուկ ֆան-գոտիներում կտեղակայվեն հսկայական Էկրաններ, որտեղ գիշերային ժամերին կարելի կլինի դիտել կատարողների ելույթները: «Երբ թվարկված այս ամենը համատեղվի, դուք կզգաք «Եվրատեսիլ»-ի մթնոլորտը»,-ասել Է պրոդյուսերը:
Մրցույթի եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին եւ 11-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



