Ռուսաստանը Իրանի ու Թուրքիայի հետ միասին տարանջատելու է Սիրիայի ընդդիմությունը ահաբեկիչներից
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում հրադադարի պահպանման հսկողության նպատակով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ստեղծած խումբը զբաղվելու է ընդդիմության ու ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների տարանջատումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեք երկրների համատեղ խումբը հանդես է գալու որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության եռակողմ մեխանիզմ։
Խումբը զբաղվելու է նաեւ ընդդիմությանը եւ ահաբեկիչներին՝ այդ թվում ԻՊ ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների անդամներին տարանջատելով։
Խմբի հանդիպումները կանոնավոր կազմակերպվելու են՝ կողմերից մեկի խնդրանքով։ Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին Աստանայում։
Հանդիպումներին կարող են հրավիրվել նաեւ Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության, նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



