Ռուսաստանը Իրանի ու Թուրքիայի հետ միասին տարանջատելու է Սիրիայի ընդդիմությունը ահաբեկիչներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում հրադադարի պահպանման հսկողության նպատակով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ստեղծած խումբը զբաղվելու է ընդդիմության ու ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների տարանջատումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեք երկրների համատեղ խումբը հանդես է գալու որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության եռակողմ մեխանիզմ։
Խումբը զբաղվելու է նաեւ ընդդիմությանը եւ ահաբեկիչներին՝ այդ թվում ԻՊ ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների անդամներին տարանջատելով։
Խմբի հանդիպումները կանոնավոր կազմակերպվելու են՝ կողմերից մեկի խնդրանքով։ Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին Աստանայում։
Հանդիպումներին կարող են հրավիրվել նաեւ Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության, նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



