Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում. Մատվիենկո
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման դրական օրակարգ Է ակնկալում, այժմ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների հնարավոր վերաբեռնման վերաբերյալ հարցին:
«Այժմ պայմանավորվածություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շուրջ: Այդ հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում: Մենք դրական օրակարգի ենք տրամադրված»,-ասել Է խոսնակը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված Է լիարժեք երկկողմ հարաբերությունների վերականգնմամբ:
«Մենք տրամադրված ենք դրական օրակարգի, Միացյալ Նահանգների հետ լիարժեք քաղաքական, տնտեսական եւ այլ հարաբերությունների վերականգնման եւ նույնպիսի մոտեցում ենք ակնկալում ԱՄՆ-ի կողմից»,-նշել Է Մատվիենկոն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ հարաբերությունների վերականգնումը տեւական գործընթաց Է, ուստի չարժե դրանց արագ վերաբեռնում ակնկալել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



