Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում. Մատվիենկո
INTERNATIONAL NEWSՄոսկվան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման դրական օրակարգ Է ակնկալում, այժմ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների հնարավոր վերաբեռնման վերաբերյալ հարցին:
«Այժմ պայմանավորվածություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շուրջ: Այդ հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում: Մենք դրական օրակարգի ենք տրամադրված»,-ասել Է խոսնակը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված Է լիարժեք երկկողմ հարաբերությունների վերականգնմամբ:
«Մենք տրամադրված ենք դրական օրակարգի, Միացյալ Նահանգների հետ լիարժեք քաղաքական, տնտեսական եւ այլ հարաբերությունների վերականգնման եւ նույնպիսի մոտեցում ենք ակնկալում ԱՄՆ-ի կողմից»,-նշել Է Մատվիենկոն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ հարաբերությունների վերականգնումը տեւական գործընթաց Է, ուստի չարժե դրանց արագ վերաբեռնում ակնկալել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



