Մեծ Սեւանն ամբողջությամբ հայտնվել է սառցե կապանքներում
ОБЩЕСТВОՎերջին օրերին Գեղարքունիքի մարզում գրանցված ցածր ջերմային ռեժիմի եւ բնակլիմայական այլ գործոնների ազդեցությամբ սառցե կապանքներում է հայտնվել Սեւանա լճի մեծ հատվածը՝ Մեծ Սեւանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ի դրությամբ ամբողջությամբ սառցակալած է Մեծ Սեւանը, մասամբ՝ Փոքր Սեւանը: «Հայրավանքի տարածքից մինչեւ Սեւան ձգվող հատվածում լիճը դեռեւս ազատ է սառույցներից, թեեւ տեղ-տեղ առկա են ծավալվող ափասառույցներ: Եթե առաջիկա օրերին պահպանվեն ջերմային ցածր ռեժիմը եւ բնակլիմայական համապատասխան գործոնները, ապա լճի սառցակալումը կարող է լինել եւ ամբողջական, որը կարող է տեւել շաբաթներ կամ ամսից ավելի, ինչպես եղել է նախկին տարիներին՝ կախված կլիմայական ամենատարբեր ազդեցություններից»,- պատմեց Համբարձում Համբարձումյանը:
Սեւանի ափամերձ համայքների որոշ ղեկավարներ եւս հաստատեցին Մեծ Սեւանի համատարած սառցալման մասին տեղեկությունը:
Խոսրով Խլղաթյան
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



