Մեծ Սեւանն ամբողջությամբ հայտնվել է սառցե կապանքներում
SOCIETYՎերջին օրերին Գեղարքունիքի մարզում գրանցված ցածր ջերմային ռեժիմի եւ բնակլիմայական այլ գործոնների ազդեցությամբ սառցե կապանքներում է հայտնվել Սեւանա լճի մեծ հատվածը՝ Մեծ Սեւանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ի դրությամբ ամբողջությամբ սառցակալած է Մեծ Սեւանը, մասամբ՝ Փոքր Սեւանը: «Հայրավանքի տարածքից մինչեւ Սեւան ձգվող հատվածում լիճը դեռեւս ազատ է սառույցներից, թեեւ տեղ-տեղ առկա են ծավալվող ափասառույցներ: Եթե առաջիկա օրերին պահպանվեն ջերմային ցածր ռեժիմը եւ բնակլիմայական համապատասխան գործոնները, ապա լճի սառցակալումը կարող է լինել եւ ամբողջական, որը կարող է տեւել շաբաթներ կամ ամսից ավելի, ինչպես եղել է նախկին տարիներին՝ կախված կլիմայական ամենատարբեր ազդեցություններից»,- պատմեց Համբարձում Համբարձումյանը:
Սեւանի ափամերձ համայքների որոշ ղեկավարներ եւս հաստատեցին Մեծ Սեւանի համատարած սառցալման մասին տեղեկությունը:
Խոսրով Խլղաթյան
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



