Վախճանվել է ամերիկացի ջազային երգիչ Էլ Ջերոն
ОБЩЕСТВО Կյանքի 77-րդ տարում փետրվարի 12-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում վախճանվել Է ամերիկացի ջազային երգիչ, «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր Էլ Ջերոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երաժշտի պաշտոնական թվիթերում:
Մահվան պաշտոնական պատճառը դեռեւս չի նշվել, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ երգիչը երկար տարիներ շնչառության եւ սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել:
Ջերոն հայտնի Է դարձել 70-ական թվականների կեսերին: Նրա կատարողական ոճի առանձնահատկությունը փայլուն իմպրովիզացիաներն Էին եւ հնչյունային նմանակումները: Երգիչը «Գրեմմի» մրցանակի միակ դափնեկիրն Է դարձել երեք անվանակարգերում՝ ջազ, փոփ եւ ռիթմ-Էն-բլյուզ: 2001 թվականին աստղի Է արժանացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



