Վախճանվել է ամերիկացի ջազային երգիչ Էլ Ջերոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կյանքի 77-րդ տարում փետրվարի 12-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում վախճանվել Է ամերիկացի ջազային երգիչ, «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր Էլ Ջերոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երաժշտի պաշտոնական թվիթերում:
Մահվան պաշտոնական պատճառը դեռեւս չի նշվել, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ երգիչը երկար տարիներ շնչառության եւ սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել:
Ջերոն հայտնի Է դարձել 70-ական թվականների կեսերին: Նրա կատարողական ոճի առանձնահատկությունը փայլուն իմպրովիզացիաներն Էին եւ հնչյունային նմանակումները: Երգիչը «Գրեմմի» մրցանակի միակ դափնեկիրն Է դարձել երեք անվանակարգերում՝ ջազ, փոփ եւ ռիթմ-Էն-բլյուզ: 2001 թվականին աստղի Է արժանացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



