Եվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերը գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերն այս տարվա սկզբի դրությամբ գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում՝ համապատասխանաբար ամսական 235 եվրո եւ 275 եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատ»-ը:
Մյուս կողմից՝ ամենաբարձր նվազագույն աշխատավարձը գրանցվել Է Լյուքսեմբուրգում՝ ամսական գրեթե 2 հազար եվրո, իսկ Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում՝ շուրջ 1,5 հազար եվրո:
2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել Է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել Է 14 տոկոսով, նշում Է «Եվրոստատ»-ը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պարզապես նվազագույն աշխատավարձ հասկացություն չկա:
Ինչպես նշում Է Ռումինիայի ռադիոն, ռումինացիներն առավել շատ փող են ծախսում սննդի վրա՝ ամսական աշխատավարձի 28 տոկոսը, ինչը գրեթե եռակի ավելի Է միջին եվրոպական մակարդակից: Այդ ցուցանիշով Ռումինիան առաջին տեղն Է զբաղեցնում ԵՄ-ում:
Ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վրա ռումինացիները ծախսում են աշխատավարձի 5,7 տոկոսը, ինչը նույնպես գերազանցում Է միջին եվրոպական ցուցանիշը, որը կազմում Է 4 տոկոս: Այդ առումով վարկանիշը գլխավորում են Էստոնացիները՝ 8,8 տոկոս:
Փոխարենը հագուստի եւ կոշիկի վրա արված ծախսերով Ռումինիան եվրոպական վարկանիշում գրավում Է վերջին տեղը՝ ընդամենը 3,4 տոկոս՝ միջին եվրոպական 5 տոկոսի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
4
Подано ходатайство об аресте бывшего министра экономики Армении
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



