Եվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերը գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում
INTERNATIONAL NEWSԵվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերն այս տարվա սկզբի դրությամբ գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում՝ համապատասխանաբար ամսական 235 եվրո եւ 275 եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատ»-ը:
Մյուս կողմից՝ ամենաբարձր նվազագույն աշխատավարձը գրանցվել Է Լյուքսեմբուրգում՝ ամսական գրեթե 2 հազար եվրո, իսկ Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում՝ շուրջ 1,5 հազար եվրո:
2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել Է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել Է 14 տոկոսով, նշում Է «Եվրոստատ»-ը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պարզապես նվազագույն աշխատավարձ հասկացություն չկա:
Ինչպես նշում Է Ռումինիայի ռադիոն, ռումինացիներն առավել շատ փող են ծախսում սննդի վրա՝ ամսական աշխատավարձի 28 տոկոսը, ինչը գրեթե եռակի ավելի Է միջին եվրոպական մակարդակից: Այդ ցուցանիշով Ռումինիան առաջին տեղն Է զբաղեցնում ԵՄ-ում:
Ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վրա ռումինացիները ծախսում են աշխատավարձի 5,7 տոկոսը, ինչը նույնպես գերազանցում Է միջին եվրոպական ցուցանիշը, որը կազմում Է 4 տոկոս: Այդ առումով վարկանիշը գլխավորում են Էստոնացիները՝ 8,8 տոկոս:
Փոխարենը հագուստի եւ կոշիկի վրա արված ծախսերով Ռումինիան եվրոպական վարկանիշում գրավում Է վերջին տեղը՝ ընդամենը 3,4 տոկոս՝ միջին եվրոպական 5 տոկոսի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



