Թրամփի խորհրդականը հայտարարել է նախագահական ընտրություններում կեղծումների ապացույցների մասին
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տունը նախագահական ընտրություններում կեղծումների բազմաթիվ ապացույցներ ունի: Դոնալդ Թրամփի՝ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Միլլերն այս մասին հայտարարել Է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը եթեր Է տրվել փետրվարի 12-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպիտակ տունն ընտրություններում խարդախության վիթխարի քանակությամբ ապացույցներ Է տրամադրել, խոսքը վերաբերում Է քվեարկած այն մարդկանց, որոնք ապրում են ավելի քան մեկ նահանգում»,- հայտնել Է Միլլերը: Նրա խոսքով՝ արձանագրվել Է քվեարկությանը մահացած մարդկանց եւ նրանց մասնակցությունը, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն:
Միլլերն ստեղծված իրավիճակը որակել Է սկանդալ եւ հավելել, որ Միացյալ Նահանգները պետք Է «սարսափի մեջ լինի» այն բանի պատճառով, որ ընտրություններում քվեարկում են նրանք, ովքեր դրա իրավունքը չունեն՝ դրանով իսկ խաչ քաշելով օրինապահ ամերիկացիների իրավունքների վրա:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի նոյեմբերի 8-ին, դրանցում հաղթանակ Է տարել հանրապետական Դոնալդ Թրամփը: Նոյեմբերի վերջին նա հայտարարել Է Վիրջինիայի, Նյու Յորքի եւ Նյու Հեմփշիրի երեք նահանգներում քվեարկության ընթացքում տեղ գտած զգալի կեղծումների մասին: Այնտեղ հաղթանակ Էր տարել Թրամփի հիմնական մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



