Թրամփի խորհրդականը հայտարարել է նախագահական ընտրություններում կեղծումների ապացույցների մասին
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունը նախագահական ընտրություններում կեղծումների բազմաթիվ ապացույցներ ունի: Դոնալդ Թրամփի՝ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Միլլերն այս մասին հայտարարել Է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը եթեր Է տրվել փետրվարի 12-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպիտակ տունն ընտրություններում խարդախության վիթխարի քանակությամբ ապացույցներ Է տրամադրել, խոսքը վերաբերում Է քվեարկած այն մարդկանց, որոնք ապրում են ավելի քան մեկ նահանգում»,- հայտնել Է Միլլերը: Նրա խոսքով՝ արձանագրվել Է քվեարկությանը մահացած մարդկանց եւ նրանց մասնակցությունը, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն:
Միլլերն ստեղծված իրավիճակը որակել Է սկանդալ եւ հավելել, որ Միացյալ Նահանգները պետք Է «սարսափի մեջ լինի» այն բանի պատճառով, որ ընտրություններում քվեարկում են նրանք, ովքեր դրա իրավունքը չունեն՝ դրանով իսկ խաչ քաշելով օրինապահ ամերիկացիների իրավունքների վրա:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի նոյեմբերի 8-ին, դրանցում հաղթանակ Է տարել հանրապետական Դոնալդ Թրամփը: Նոյեմբերի վերջին նա հայտարարել Է Վիրջինիայի, Նյու Յորքի եւ Նյու Հեմփշիրի երեք նահանգներում քվեարկության ընթացքում տեղ գտած զգալի կեղծումների մասին: Այնտեղ հաղթանակ Էր տարել Թրամփի հիմնական մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը:
1
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
4
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...
5
IDBank has opened a representative office in Glendale, California



