Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել` Թրամփի հայտարարության ֆոնին
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Կորեան կիրակի ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` ընդգծելով, որ սա առաջին նմանատիպ փորձարկումն է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:
Ըստ Հարավային Կորեայի ռազմական աղբյուրի հաղորդած տվյալների` փորձարկվել է Musudan տեսակի հրթիռը, որը վայրէջք է կատարել Ճապոնական ծովում: Դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի եղել, որը Հյուսիսային Կորեան, ինչպես նախկինում հայտարարել էր, կարող է փորձարկել ցանկացած պահի:
Այս հրթիռի արձակումը հետևել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որի համաձայն` քաղաքական գործիչը խոստացել էր կոշտ դիրքորոշում բռնել Հս. Կորեայի ռեժիմի նկատմամբ անցյալ տարի անցկացրած միջուկային փորձարկումներից հետո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



