Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել` Թրամփի հայտարարության ֆոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան կիրակի ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` ընդգծելով, որ սա առաջին նմանատիպ փորձարկումն է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:
Ըստ Հարավային Կորեայի ռազմական աղբյուրի հաղորդած տվյալների` փորձարկվել է Musudan տեսակի հրթիռը, որը վայրէջք է կատարել Ճապոնական ծովում: Դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի եղել, որը Հյուսիսային Կորեան, ինչպես նախկինում հայտարարել էր, կարող է փորձարկել ցանկացած պահի:
Այս հրթիռի արձակումը հետևել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որի համաձայն` քաղաքական գործիչը խոստացել էր կոշտ դիրքորոշում բռնել Հս. Կորեայի ռեժիմի նկատմամբ անցյալ տարի անցկացրած միջուկային փորձարկումներից հետո:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



