Թուրքիան դեռ սպասում է և չի ուղարկի Ցեղասպանության պատճառով հետ կանչված դեսպաններին
ПОЛИТИКАՀայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների գործադիր և օրենսդիր մարմիններում ընդունված բանաձևերի հետևանքով Անկարա կանչված թուրք դեսպաններն առաջիկայում հետ չեն ուղարկվի: Այս մասին, անդրադառնալով Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փաստին, լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
«Այդ խոսքը (խմբ.- ցեղասպանություն) առաջին անգամ կիրառած երկրների դեսպաններին քննարկումների համար հետ ենք կանչել: Տվյալ փուլում չի ակնկալվում, որ այդ դեսպանները մոտակա ժամանակներս վերադառնան իրենց պաշտոններին»,- ասել է Բիլգիչը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայում Թուրքիան դեսպան չունի Վատիկանում,Լյուքսեմբուրդում, Ավստրիայում և Բրազիլիայում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



