Թուրքիան դեռ սպասում է և չի ուղարկի Ցեղասպանության պատճառով հետ կանչված դեսպաններին
POLITICSՀայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների գործադիր և օրենսդիր մարմիններում ընդունված բանաձևերի հետևանքով Անկարա կանչված թուրք դեսպաններն առաջիկայում հետ չեն ուղարկվի: Այս մասին, անդրադառնալով Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փաստին, լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
«Այդ խոսքը (խմբ.- ցեղասպանություն) առաջին անգամ կիրառած երկրների դեսպաններին քննարկումների համար հետ ենք կանչել: Տվյալ փուլում չի ակնկալվում, որ այդ դեսպանները մոտակա ժամանակներս վերադառնան իրենց պաշտոններին»,- ասել է Բիլգիչը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայում Թուրքիան դեսպան չունի Վատիկանում,Լյուքսեմբուրդում, Ավստրիայում և Բրազիլիայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



