Եվրահանձնակատարը Brexit-ի հետեւանքով Գերմանիայի հնարավոր կորուստները 1 մլրդ եվրո է գնահատել
МЕЖДУНАРОДНОЕԹվային տնտեսության եւ տեղեկատվական հանրության հարցերի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքով Գերմանիայի կորուստները 1 մլրդ եվրո է գնահատել: Այս մասին նա ասել է Bild-ին տված հարցազրույցում:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Գերմանիան ստիպված կլինի ավելի շատ միջոցներ փոխանցել ԵՄ-ի բյուջե: Ամեն դեպքում, Էթինգերը երկու սցենար է կանխատեսում:
«Եթե ԵՄ-ի բյուջեն նախկինը մնա, ստիպված կլինեն օգնել նաեւ այլ երկրներ: Եթե մենք բյուջեն Մեծ Բրիտանիայի ներդրման չափով կրճատենք, ապա դրա կարիքը չի լինի»,- ասել է եվրահանձնակատարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը Brexit-ի պատճառով 30 հազար աշխատատեղ կկորցնի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



