Եվրահանձնակատարը Brexit-ի հետեւանքով Գերմանիայի հնարավոր կորուստները 1 մլրդ եվրո է գնահատել
INTERNATIONAL NEWSԹվային տնտեսության եւ տեղեկատվական հանրության հարցերի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքով Գերմանիայի կորուստները 1 մլրդ եվրո է գնահատել: Այս մասին նա ասել է Bild-ին տված հարցազրույցում:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Գերմանիան ստիպված կլինի ավելի շատ միջոցներ փոխանցել ԵՄ-ի բյուջե: Ամեն դեպքում, Էթինգերը երկու սցենար է կանխատեսում:
«Եթե ԵՄ-ի բյուջեն նախկինը մնա, ստիպված կլինեն օգնել նաեւ այլ երկրներ: Եթե մենք բյուջեն Մեծ Բրիտանիայի ներդրման չափով կրճատենք, ապա դրա կարիքը չի լինի»,- ասել է եվրահանձնակատարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը Brexit-ի պատճառով 30 հազար աշխատատեղ կկորցնի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



