Vivaro-ն ներկայանում է London Affiliate Conference 2017-ին
ФОТОVivaro ընկերությունը իր VBet միջազգային բրենդով ներկայացել է London Affiliate Conference 2017-ին: Երկօրյա կոնֆերանսը արդեն մեկնարկել է Լոնդոնում, հյուրընկալելով նաև Vivaro-ի թիմին, որը ներկայացրել է նոր կայքը՝ նախատեսված հատուկ բրիտանական շուկայի համար:

LAC 2017-ը տարվա ամենամասշտաբային համաժողովներից մեկն է, որտեղ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ոլորտում ավելի մասնագիտանալու, նոր գործընկերներ ձեռք բերելու առումով և աննախադեպ հնարավորություն է աշխարհին միջազգային բրենդով ներկայանալու համար։
Vivaro-ն մեծ տպավորություն է թողել մասնակիցների մոտ իր արտադրանքների բազմազանությամբ և ծրագրային լուծումներով:

London Affiliate Conference-ը նաև ներառելու է բացառիկ միջոցառումներ, որոնց թվում է iGB Afilliate Awards-ը: Մրցույթը բաց է բոլոր մասնակիցների համար, և նպատակաուղղված է ի հայտ բերելու այն կազմակերպությանը, որն առավելագույն ջանքերն է թափել նախորդ 12 ամիսներում շուկայում իր տեղը գտնելու և զարգանալու համար։ Ավելին՝ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց յուրահատկությունը և առավելությունները մրցակիցների նկատմամբ։

Vivaro-ի թիմը ներկայացել է կոնֆերանսին՝ ոլորտի վերջին նորություններին ծանոթանալու, վերլուծությունների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև սեփական փորձով կիսվելու նպատակով։

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



