Vivaro-ն ներկայանում է London Affiliate Conference 2017-ին
PHOTOVivaro ընկերությունը իր VBet միջազգային բրենդով ներկայացել է London Affiliate Conference 2017-ին: Երկօրյա կոնֆերանսը արդեն մեկնարկել է Լոնդոնում, հյուրընկալելով նաև Vivaro-ի թիմին, որը ներկայացրել է նոր կայքը՝ նախատեսված հատուկ բրիտանական շուկայի համար:

LAC 2017-ը տարվա ամենամասշտաբային համաժողովներից մեկն է, որտեղ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ոլորտում ավելի մասնագիտանալու, նոր գործընկերներ ձեռք բերելու առումով և աննախադեպ հնարավորություն է աշխարհին միջազգային բրենդով ներկայանալու համար։
Vivaro-ն մեծ տպավորություն է թողել մասնակիցների մոտ իր արտադրանքների բազմազանությամբ և ծրագրային լուծումներով:

London Affiliate Conference-ը նաև ներառելու է բացառիկ միջոցառումներ, որոնց թվում է iGB Afilliate Awards-ը: Մրցույթը բաց է բոլոր մասնակիցների համար, և նպատակաուղղված է ի հայտ բերելու այն կազմակերպությանը, որն առավելագույն ջանքերն է թափել նախորդ 12 ամիսներում շուկայում իր տեղը գտնելու և զարգանալու համար։ Ավելին՝ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց յուրահատկությունը և առավելությունները մրցակիցների նկատմամբ։

Vivaro-ի թիմը ներկայացել է կոնֆերանսին՝ ոլորտի վերջին նորություններին ծանոթանալու, վերլուծությունների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև սեփական փորձով կիսվելու նպատակով։

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



