ԵԽԽՎ-ի պատվիրակությունը պլանավորում Է մասնակցել ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին
МЕЖДУНАРОДНОЕ ԵԽԽՎ-ի՝ 29 մարդուց բաղկացած պատվիրակությունը՝ վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի գլխավորությամբ, պլանավորում Է ժամանել ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք նիստին: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը տեղի կունենա մարտի 27-28-ին Սանկտ-Պետերբուրգում:
«ԵԽԽՎ-ն մշտական հանձնաժողովի շրջանակներում ժամանակավոր կոմիտե Է ձեւավորել ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին մասնակցելու համար: Դրան ցուցակագրվել Է 28 մարդ, եւ դա առանց վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի: Նրան հաշված՝ կլինի 29 մարդ»,-ասել Է ռուս խորհրդարանականը:
Նա ընդգծել Է, որ ժամանակավոր կոմիտեի կազմում ընդգրկված են վեհաժողովի բոլոր հինգ քաղաքական խմբերի ղեկավարները:
ԱՊՀ-ի ՄԽՎ-ի միջոցառումներին նման մասնակցության նախաձեռնությամբ հանդես Է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ասել Է Կոսաչովը:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



